Կրակոցներ Երևանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 7-ին Երևանում հնչած կրակոցների փաստով։ Այդ օրը, ժամը 04։00-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել 42-ամյա Հերմինե Ղ-ն և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղում կրակոցներ են արձակել իր տան ուղղությամբ, վնասելով պատուհանների ապակիները։
Նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապրեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ կրակոցները եղել են նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։ Ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Բարսեղյանն է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղությամբ։ Ռ․ Բարսեղյանը Հերմինե Ղ․-ի նախկին փեսան է։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»