ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
2020 թվականի նոյեմբերից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58,000 մեքենայի և մոտ 210,000 մարդու տեղաշարժի անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Բերձորի միջանցքով, Արցախի սահմանազատման գծի մոտակայքում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում Բերձորի միջանցքով մեքենաների տեղաշարժի անվտանգությունը, յուրաքանչյուր մեքենա ստուգվում է, անհրաժեշտության դեպքում՝ խուզարկվում: Անցակետով օրական անցնում է մոտ 200 մեքենա»,-ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռուս խաղաղապահները «Անցակետ» ամրության համակարգերով հագեցած դիտակետերում պարբերաբար անցկացնում են մարտական պատրաստության դասեր, ինչպես նաև զորավարժություններ՝ խախտումները և հնարավորը հարձակումները կանխելու համար:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»