Բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից՝ Արցախյան պատերազմի օրերից մինչ այսօր ցուցաբերած աջակցության համար
Այսօր «Շենգավիթ» ԲԿ-ում հյուրընկալվել էր իսպանաբնակ հայ բարերար Արման Մայիլյանը, ով «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի կողմից պարգրատրվել է խորհրդանշական հուշանվերով և շնորհակալագրով՝ Արցախյան պատերազմի օրերից մինչ այսօր ցուցաբերած պատրաստակամության, մարդասիրության և «Շենգավիթ» ԲԿ-ին տրամադրած մեծ աջակցության համար: Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանը ձեռնամուխ է եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, մի շարք բարեգործական միջոցառումներ, հումանիտար օգնություն է իրականացրել, որն էլ շարունակում է մինչ այսօր:
Եվս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Արման Մայիլյանին ցուցաբերած հայրենանվեր աշխատանքի, պատրաստակամության, մեծ աջակցության և դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:





















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»