Տարբեր տրամաչափի զենքերից կրակել են գյուղերի վրա, այս պահին դրությունը հանդարտվել է. Գեղամասարի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին հանգիստ է։
NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ կրակը դադարել է ժամը 01։00-ի սահմաններում։
«Գյուղերում արդեն լուրջ անհանգստություն կա։ Այս ամենն արդեն դարձել է շարունակական պրոցես, մի օր չի, գրեթե ամեն օր է։ Տարբեր տրամաչափի զենքերից կրակում էին։ Արդեն գյուղերի վրա են կրակում»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին սրվել է իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր:
Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա եւ բնակիչները փորձում են պատսպարվել:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»