Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգից 1 ՄԲ սկսած 4.4 դրամից սակագնով
Օգոստոսի 16-ից Ucom շարժական կապի բաժանորդները Եվրոպա՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ՝ Վրաստան, Եգիպտոս կամ ԱՄԷ մեկնելիս կարող են ակտիվացնել Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի ինտերնետ սակագինը` 1 ՄԲ սկսած 4.4 դրամից, ընդ որում՝ 50-ից ավելի երկրում: 2 նոր ինտերնետ փաթեթները ներկայացված են 2 ԳԲ և 3 ԳԲ ծավալով, որոնց արժեքները կազմում են համապատասխանաբար 10 500 դրամ և 13 500 դրամ։
«Քանի որ այս շրջանում արտերկիր մեկնող Ucom բաժանորդների թիվն աճում է, մենք կարևորում ենք նրանց՝ մտերիմների հետ մշտական կապի ապահովումը: Այլևս պետք չէ փնտրել Wi-Fi արձակուրդի տպավորություններով կիսվելու համար, քանի որ 50-ից ավելի երկրում հնարավոր է մնալ կապի մեջ հենց Ucom հեռախոսահամարով՝ ակտիվացնելով ռոմինգի նոր փաթեթները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ ռոմինգի ծառայությունն ակտիվացված է, սմարթֆոնի վրա հավաքել *121# և հետևել հրահանգներին։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»