Սպեցնազը, որ Սև լճի հարևանությամբ կին ձերբակալեց, համարձակվե՞ց մոտենալ լճին ու վերցնել ադրբեջանցիներին
Համացանցը լցված է Գորիսի փոխքաղաքապետերի կալանքի լուսանկարներով։ Իսկապես ազդեցիկ տեսարան էր ու երևի չի եղել մարդ, որը հայհոյանքով չնայի այդ լուսանկարները, թե ինչպես են դիմակավորված, զինվորական համազգեստով անձինք թևերը ոլորած՝ տանում Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին։ Յոլյանի թևերը, իհարկե, չէին ոլորել, բայց դա, արդեն, նշանակություն չունի։ Այստեղ զավեշտը ոչ թե այն էր, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները որևէ ձայն չհանեցին, զավեշտը ոչ թե այն էր, որ գորիսցիներն անգամ ձայն չհանեցին, այլ՝ թե որտեղ էին կատարվում իրադարձությունները։

Ուղիղ 3 ամիս և մեկ շաբաթ առաջ Գորիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա եկան ու Սև լիճը զավթեցին ադրբեջանցիները։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե կռիվ չի անելու մի լճակի համար, պաշտպանության նախարարը հոխորտում է, թե՝ ով սահմանից էս կողմ գա՝ կրակեք, բայց արդեն եկածներին ոչ միայն ոչինչ չեն անում, այլև թույլ են տալիս, որ նրանք մեր երկրում դիրքեր զբաղեցնեն, ամրանան ու կրակեն մեզ վրա։
Որևէ հատուկ նշանակության ջոկատ չմտավ Սև լիճն ազատագրելու, որևէ ադրբեջանցի չձերբակալվեց, չկալանավորվեց, չսպանվեց, բայց նրանց շրջանցելով՝ սպեցնազը հասավ Գորիս՝ կալանավորելու համայնքապետի տեղակալներին։
Ասեք, որ ամոթ էր տեսարանը։
Գործողությունների կենտրոն Գորիսը Սև լճից մի քանի կիլոմետր է հեռու։ Սպեցնազը ծածուկ անցավ այդ լճի կողքով, որ հանկարծ ադրբեջանցիները իրենց չտեսնեն, գնաց ու կալանավորեց կնոջը, հետո «միգալկեքը» դուխով արձակելով՝ անցան տարածքը, թե՝ անհոգ եղեք, Գորիսում ղեկավար չենք թողել, ինչ ուզեք՝ կարող եք անել։
Ամիսներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում էր, թե սպեցնազը չի ենթարկվել հրամանին ու չի գնացել սահման։ Փախել է։ Փաստորեն, սպեցնազը չի ենթարկվում սահման գնալու, հայրենիքը պաշտպանելու հրամանին, բայց ենթարկվում է կնոջ կալանավորելու հրամանին, դա հեշտ է։ գուցե տղամարդավարի չէ, բայց հեշտ է։
Կալանավորվեցին մարդիկ, որոնք մեծ աշխատանք էին կատարել պատերազմի ժամանակ, փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը՝ մարտի դաշտում, Իրինա Յոլյանը՝ թիկունքում, կազմակերպում էր օգնությունների տեղ հասցնելը։
Էդ սպեցնազը, որ նրանց կալանավորեց, ու բերեց Երևան, մտքներով անցա՞վ մի քանի կիլոմետր էն կողմ մտնեն Սև լիճ, լիքը ադրբեջանցիներ կան, նրանց էլ ձերբակալեն, մեր սահման են մտել։ Չէ, չանցավ, որովհետև սրանք կին բռնելու հրաման կատարող են միայն։
Տպավորություն է, որ այս իշխաննությունը լիարժեքորեն կատարում է Ալիևի հրահանգները․ Ալիևն ասել է՝ Զանգեզուրը մերն է, ուրեմն Նիկոլը պետք է Զանգեզուրը մաքրի ու պատրաստի Ալիևի համար, դիմադրող օջախները մաքրի։ Նիկոլը գլխատում է Գորիսը․ այն, որ և՛ քաղաքապետն է կալանավորված, և՛ տեղակալները, սա ոչ այլ ինչ, քան գլխատում, չես կարող համարել։ Նրանց փոխարեն պետք է այդ պաշտոններին նշանակվեն մարդիկ, որոնց համար «Սյունիքն Ադրբեջան է և վերջ»։
Վստահ եմ՝ եթե Գորիսն ունենար 20 քաղաքապետ և նույնքան էլ տեղակալ, պարզվելու էր, որ 20-ն էլ հանցագործ են, որպեսզի կլանավորեին։
Սա՛ է այս իշխանության որակը




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»