Արցախի նախագահը Խաչիկ Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով. պարգևատրվել են նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր անդամները
2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից գյուղերը:
Սույն թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական պարգևներով պարգևատրել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանին և ջոկատի բոլոր տղաներին:
Մասնավորապես՝ Արցախի նախագահը, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի՝ այդ թվում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին






















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»