Լոռիում շտապօգնության՝ հղիի տեղափոխող ավտոմեքենան բեռնատարի է բախվել. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Ալեքսանդր Հակոբյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության և Երևանի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Վարսիկ Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Տաշիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «ԲՏԲ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։
Շտապօգնության ավտոմեքենայով էլ Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխում հղի հիվանդի, ով բարեբախտաբար, չի տուժել, իսկ վիրավորը նրա ազգականն է։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»