Եռաբլուրում մեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ
Օգոստոսի 25-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եռաբլուր պանթեոնում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին, կա տուժած։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» (վարորդ՝ Ի․ Դ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղեւորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) եւ Գ․ Խ․-ն (ծնվ․ 1987թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»