Հանրապետությունում օգոստոսի 25-ին եւ 26-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ. եղանակը Հայաստանում
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
NEWS.am-ը «Հայպետհիդրոմետից» տեղեկանում է, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Մայրաքաղաքում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +27 +32,
Կոտայքի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +27 +32,
Կոտայքի նախալեռներում գիշերը` +20 +22, ցերեկը` +33 +35,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +11 +16, ցերեկը` +27 +32,
Լոռիում գիշերը՝ +13 +16, ցերեկը` +26+31,
Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +30 +35,
Արագածոտնի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +27 +32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը` +34 +36,
Արարատում գիշերը` +17 +22, ցերեկը` +34 +36,
Արմավիրում գիշերը` +17 +22, ցերեկը` +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +27 +32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +34 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +24, ցերեկը` +34 +36,
Սյունիքի նախալեռներում գիշերը` +14 +18, ցերեկը` +25 +29,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +20 +23, ցերեկը` +32+36։
Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ը հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»