Բաբաջանյան փողոցում վթարի հետեւանքով 59-ամյա տղամարդ է մահացել (ֆոտո)
2021թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 59-ամյա տղամարդու, որից հետո նույն ավտոմեքենան ընդհարվել է մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենային եւ կանգ առել: Պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից 59-ամյա տղամարդը տեղում մահացել է:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Վրաերթի ենթարկված տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը գտնվել է սթափ վիճակում:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:























Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»