Շնող գյուղի բնակիչը գերեզմանատներից բազալտե սալիկներ էր գողացել եւ օգտագործել այլ գերեզմանների շինարարությունում
Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Շնող գյուղի 32-ամյա մի բնակիչ 2020 թ. հունիսին Ալավերդի քաղաքի Հաղպատ բնակավայրի հին գերեզմանատնից գողացել է բազալտե սալիկներ, իր «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով տեղափոխել Շնող գյուղի գերեզմանատուն եւ օգտագործել է այլ անձի գերեզմանի շինարարության ժամանակ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տղամարդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաեւ, որ նա տարբեր ժամանակահատվածներում բազալտե սալիկներ է գողացել նաեւ Շնող գյուղի եւ Ախթալա քաղաքի գերեզմանատներից։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին պարզելու եւ հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»