Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

17 զինծառայող է զոհվել, մեղադրական եզրակացության մեջ ձևակերպված է՝ «նյութական ծանր հետևանքներ». Ոսկան Սարգսյան

17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ « նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը` անդրադառնալով N զորամասի հրամանատարի ՝ մարտական պատրաստության գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանին գործին:

«Զոհվածների հարազատների խնդրանքը՝ դատը Երեւանում անցկացնել, հաշվի չեն առել

Սեպտեմբերի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նշանակված է Անդրանիկ Վերանյանի դատավարության առաջին նիստը։ Ըստ Գորիսի կայազորի զինվորական դատախազության առաջադրած մեղադրանքի՝ Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել , որ հանդիսանալով N զորամասի հրամանատարի ՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այսինքն՝ պետ(հրամանատար), ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել։ Ա․ Վերանյանին մեղադրանք էառաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 4-րդ մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 7-13 տարի ժամկետով ազատազրկում։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

17 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ 2 սպա, մեղադրական եզրակացության մեջ ձեւակերպված է՝ « նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել »։ Դեպքը եղել է 2020թ. հոկտեմբերի 9-ին ,երբ վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի անձնակազմը Արցախի Հանրապետության Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխելու վերաբերյալ։ Զոհված զինծառայողների ծնողները պատմում են, որ իրենց տղաները ծառայում էին Մեղրիի զորամասերից մեկում։ Պատերազմի օրերին նրանց տեղափոխել են Արցախ, ու մինչև հոկտեմբերի 9-ը կռվել են։ Հետո հրաման են ստացել Արցախի Ջաբրայիլի հատվածից տեղափոխվել Տիլի գյուղ։ Ճանապարհին տեսել են, որ ԱԹՍ-ներ են երկնքում , վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը իջեցրել է ավտոմեքենայից, պառկեցրել գետին։ Այդ ժամանակ եկել է փոխգնդապետ, զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը ու վիճաբանել Նիկողոսյանի հետ, թե ինչու են կանգնել։ Նրան ցույց են տվել, որ վերևում ԱԹՍ-ներն են, ձայնն էլ լսվել է, մահվան վտանգ կա, ինքն ասել է՝ էդ ձեր գործը չէ, ՀՕՊ-ի գործն է։Ասել են՝ մի քիչ էլ մնանք, կշարժվենք, ԱԹՍ-ից փրկվենք, սակայն Վերանյանը ստիպել է՝ լցվեք ու շարժվեք, հրաման է, պիտի կատարեք։ 16 զինվոր եւ 2 սպա նստել են « Ուրալ» ավտոմեքենան, շարժվել են, մի քանի րոպե հետո ԱԹՍ-ը հարվածել է, 17 զինծառայող զոհվել են, ընդամենը մեկն է ողջ մնացել։ Տղաները, իմանալով, որ իրենց կյանքի վերջին վայրկյաններն են, զոհվելուց առաջ սկսել են երգել՝ «Պատերազմ եք գնում, բարով գնացեք»։ Այդ տեսանյութը կա, հեռախոսով այն նկարել է միակ ողջ մնացած տղան՝ Արմեն Հակոբյանը, ում եկվորյակ եղբայրը զոհվել է այդ ժամանակ։

Զոհված զինծառայողների հարազատները գրավոր դիմել են, որ դատավարությունը Երեւանում կամ՝ այլ, տուժողների մեծամասնության բնակության վայրին ավելի մոտ գտնվող քաղաքի դատարանում անցկացվի, սակայն այդ խնդրանքը հաշվի չեն առել։

17 զոհվածների մեջ է իմ աներձագի միակ որդին՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գեւորգ Ղուզանյանը, ով ընդամենը 19 տարեկան էր»,- գրել է նա։