ՀՕՊ-ի համակարգերը առնվազն հինգ հրթիռ են որսացել
Օգոստոսի 30-ի առավոտյան առնվազն հինգ հրթիռ Է արձակվել Քաբուլի օդանավակայանի տարածքի ուղղությամբ, դրանցից մի քանիսը կալանվել են ամերիկյան հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տվյալներով՝ առայժմ տեղեկատվություն չկա ամերիկացի զինծառայողների թվում կորուստների մասին:
Օգոստոսի 29-ին ամերիկյան ուժերն անօդաչուով հարված են հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթանյութով ավտոմոբլ, որի միջոցով մտադրվել Էին ահաբեկչական գործողություն կատարել «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է: Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերի գրոհի արդյունքում ոչնչացվել Է երկու փոխադրամիջոց եւ մասնակիորեն քանդվել Է մի բնակելի տուն: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի զոհ Է դարձել ինը մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»