Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ սկանդալային Լիլի Մորտոն ամուսնու եւ նրա երեխաների հետ Դուբայում է:

Լիլին արդեն բազմիցս խոստովանել է, որ ամուսնու երեխաներին ընդունում է հարազատ երեխաների պես: Նրանք 3 էլ Լիլիին «մամա» են դիմում, Լիլիի խոսքով՝ չի էլ պատկերացնում իրեն առանց երեխաների:

«Երբ ոտք դրեցի այդ տուն, ոնց որ էդպես էլ պետք է լիներ, երեխաներն իմն են: Ես չեմ պատկերացնում ինձ առանց նրանց: Նույնիսկ երբ նրանց չեմ տեսնում, շատ եմ կարոտում, կարոտում եմ ամեն ինչը, նրանց ժպիտը, նրանց հետ խոսելը, զրուցելը: Նրանք երեքն էլ շատ լավն են, շատ տարբեր են: Մեր բախտը շատ է բերել, ես էլ շատ բարի, հարմարվող ու դրության մեջ մտնող եմ, նրանք էլ կրթված, յուրօրինակ դաստիարակված երեխաներ են, մենք երբեւէ խնդիր չենք ունեցել»,-ասել է Լիլին:

Նա վերջերս նաեւ անդրադարձել է ամուսնու նախկին կնոջը՝ նշելով, որ նա դեմ չէ, որ երեխաների խնամքով իրենք զբաղվեն, ավելին՝ իրեն էլ որպես մայր ընդունեն:

Starnews-ի հայտնի է դարձել, որ նախկին կինը Լիլիին դեմ չէ, քանի որ նրան պարզապես զրկել են մայրական իրավունքներից: Թե որն է եղել պատճառը, դեռ մեզ հայտնի չէ, սակայն ըստ տեղեկությունների՝ դա եղել է նախքան Լիլին, արդեն տարիներ է, ինչ երեխաները չեն շփվում իրենց մայրիկի հետ:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...