«Շնորհավոր ինձ, որ ունեմ քեզ․․․ 16 տարվա իմ երջանկություն»․ Դիանա Գրիգորյանի շնորհավորանքը դստերը
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը իր ինստգրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նրա դուստրը։
Հրապարկված լուսանակարին կից Դիանան շնորհավորել է դստեր տարեդարձը՝ գրելով․
«Տարիներն անցնում են ու տարիների հետ ավելի արժևորելով կյանքդ հասկանում ես, որ չնայած «գունատ» իրականության, դու կաս, դու ապրում ես, քանի որ կան նրանք, ովքեր ապրեցնում են, իրենց լույս ծնունդով լուսավորում կյանքդ, փոխում աչքիդ լույսը՝ դարձնելով առավել պայծառ: Իմ Ալլան այսօր արդեն բոլորելով իր 16-ը, ոչ միայն իմ կյանքի մեծագույն պարգևն է, այլ այն վառ լույսը, որի ներքո ես ապրում եմ, ապրելու եմ: Աղջիկս բարի լինի ծնունդդ, քո մարդ տեսակի, որակի մասին չեմ ուզում խոսել, քեզ ճանաչողները գիտեն այդ մասին, ուզում եմ, որ միշտ զգաս Աստծո ներկայությունը, միշտ ապավինես Տիրոջը և Տիրոջ լուսավոր ու ապահով ճամփով քայլես։ Անշուշտ հեռավորությունը խեղդում է, բայց քո ներկայությունն ամեն վայրկյան իմ մեջ է, ինչն էլ ապրեցնում է ինձ։ Շնորհավոր ինձ, որ ունեմ Քեզ։ Արդեն 16 տարվա իմ երջանկություն»։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...