Մորս ասացին, որ հնարավոր է ոտքս կտրեն. միայն թե տեսնեք՝ ինչ է խոստովանել դեռևս չքայլող Թամարա Գևորգյանը (լուսանկար, տեսանյութ)
Starnews-ը տեղեկացրել է, որ Թամարա Գևորգյանը վերջերս ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3-րդ անգամ վիրահատել է ոտքը, դեռ տեղաշարժվում է անվասայլակով:
Օրերս Թամարան հարցազրույց է տվել Areg TV-ի «Տեսլական Արեգ Գրիգի հետ» հաղորդմանը և խոսել է սարսափելի ավտովթարի մասին:
Դերասանուհին խոստովանել է, որ վիրահատությունից առաջ իր մորն ասել են, որ կարող են ստիպված լինեն իր ոտքը հեռացնել:

Թամարան վստահեցնում է, որ մահվանը հանդիպել է, զգացել է դրա շունչը և վերաիմաստավորել է կյանքը: Ըստ Թամարայի՝ երկար ժամանակ ուներ մտածելու, սակայն իրեն ամենից շատ զարմացրել են իր կարգավիճակը ծաղրող մարդիկ, ովքեր մեկնաբաննություններ էին անում, որ իբրև այնքան ձեռք առավ սերիալներում արատ ունեցողներին, որ ինքն էլ հայտնվեց անվասայլակին:

Թամարայի խոսքով՝ իսկապես բարդ փորձություն է հաղթահարել և դեռ շարունակում հաղթահարել, չի կարողանում քայլել, սակայն վստահ է, որ առաջիկայում կկարողանա դա անել:
Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...