Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

Հրաչ Մուրադյան. Ես եմ կտրել աղջկաս պորտալարը

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդվար Հրաչ Մուրադյանն օրերս դուստր է ունեցել: Միան ծնվել է ԱՄՆ-ում, քանի որ Հրաչի կինը՝ Անաշեհ Խոդավերդին, այնտեղ է ապրում:

Հրաչ Մուրադյանը դստեր ծնվելու առիթով խոսել է Tert.am.life-ի հետ:

Հաղորդավարը նկատել է, որ հիմա իր գրաֆիկի մենեջ երը 1 շաբաթական Միան է։

Հրաչը պատմել է, որ դստեր ծննդի շրջանում պատասխանատվության մեծ վախ է հաղթահարել, այնպիսին, որպիսին կյանքի 37 տարվա ընթացքում երբևէ չի զգացել։

«Դու հասկանում ես, որ ինչ-որ մեկի կյանքի համար պատասխանատու ես։ Որքան էլ տարօրինակ է՝ աղջիկս ամեն ինչ ինքն է որոշել․ ժամանակից ուշ ծնվեց, ժամանակն ինքն է կառավարում՝ ոչինչ հաշվի չառնելով,– ասաց նորաթուխ հայրիկը, ապա պատմեց, որ ներկա է եղել կնոջ ծննդաբերության ընթացքին։ –Այն, ինչ հիմա պատմում եմ, միայն շատ մտերիմ մարդիկ գիտեն։ Ծննդաբերության վերջին րոպեներին որոշեցին, որ պետք է կեսարյան հատում անեն։ Կինս անակնկալի եկավ, հոգեբանորեն աշխատում էի իր հետ, որպեսզի իր համար հեշտ լինի։ Իր հետ եղել եմ նաև վիրահատարանում։ Ես եմ կտրել աղջկաս պորտալարը։ Աննկարագրելի զգացողություն է․ ես ահավոր վախենում եմ արյունից, ոչ թե վախենում եմ, այլ ուշագնաց եմ լինում։ Մեր ընկերներն ասում էին, որ շատ հաճելի  ավանդույթ է, երբ պորտալարն ինքդ ես կտրում, չէի կարողանում բացատրել, որ արյունից ուղղակի կարող եմ ուշագնաց լինել և Youtube–ի հերոս դառնալ, որովհետև կինս  հերոսի պես պայքարեց, իսկ ես ուշագնաց եղա։ Կինս զգուշացրել էր բժշկին վախիս մասին, բայց երբ բժիշկը հարցրեց՝ ուզո՞ւմ եմ կտրել աղջկաս պորտալարը, ահռելի ուժ իջավ վրաս։ Ինձ ամենակարող էի զգում, կարծես, նախկին կյանքիցս ոչինչ մնացած չլիներ, և ես արեցի դա»։

Հաղորդավարը պատմել է, որ հաջորդիվ սկսվել է հաճելի փորձության երկրորդ փուլը, երբ նորածին բալիկը 3 ժամ մնացել է իր խնամքին։

«Մամային տարան, երեխային 3 ժամ թողեցին ինձ մոտ։ Չէի պատկերացնում՝ ինչ եմ անելու: Կինս շատ մեծ գրականություն է կարդացել երեխայի խնամքի մասին, շատ տեղեկացված է, պատրաստ էր դրան, բայց կյանքի առաջին ժամերին Միան մնաց իմ խնամքին։ Ոտքերս աշխարհից կտրված ստանձնեցի խնամքը։ Ինձ հետ էր բուժքույրը, որի հետ առաջին անգամ լողացրեցինք աղջկաս։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է, ինչ-որ բաներ գուցե տարբեր են, ինձ ասացին՝ ճկույթդ պիտի մտցնես երեխայի բերանը, քանի որ նա մարդու մաշկ է ուզում է զգալ։ Չէի հասկանում ուրախանա՞մ, թե՞ պահի պատասխանատվությունը գիտակցեմ»,– պատմեց նա ու հիշեց, որ դա իրենց առաջին հանդիպումն էր, քանի որ COVID-19-ով պայմանավորված իրեն նույնիսկ ուլտրաձայնային ստուգումներին թույլ չէին տվել ներկա լինել։

Շարունակությունը