Ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է.
«Ահազանգ. Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: հայտնում է
«Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար:
Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով: Հիշեք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»