Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Երևանում ծեծի է ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ տեսախցիկները ֆիքսել են ծեծկռտուքի պահը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել է երեկ, սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց կողմից այդ արարքը կապված է եղել այն հանգամանքով, որ առավոտյան «Ծիրան» սուպերմարկետում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչը Նոր Նորքի ոստիկանները օպերատիվորեն պարզել էին, և այդ ժամանակվա ծեծկռտուքին մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել ու տեղափոխվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին, ինչից հետո այդ մասին իմանում են Բեյբությանները և գալիս են սուպերմարկետ ու սկսում վիճաբանել այնտեղ գտնվող մարդկանց հետ, թե՝ «դուք չէիք կարո՞ղ առավոտվա վիճաբանությունը ձեր մեջ պահեիք, չհայտնեիք ոստիկանություն»։

Այդ պարզաբանումը այնուհետև վերածվում է լեզվակռվի, հետո ծեծկռտուքի։  Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ․ Բեյբությանը որպես կասկածյալ ձերբակալվել է։