Կանացի անnւններ, որոնք երջանկություն, հոջողություն և սեր են բերnւմ. Գտա՞ք Ձեր անունն այս շարքում
Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի: Դեռ մեր նախահայրերն են ասել, որ անունն ազդում է մարդու ոչ միայն բնավորության, այլեւ ճակատագրի վրա։ Հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։
Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում դրանց տիրոջը եւ նրա շրջապատին։
Ցանկը գլխավորում է Սոֆիա անունը։
Հին հունական անուն է, նշանակում է՝ իմաստություն։ Այս անունը կրող կանայք բնությունից հանգիստ են, կենտրոնացած, լռակյաց։ Նրանք հաջողակ են լինում, եւ հաջողությունն ինքն է գտնում նրանց։
Երկրորդ տեղում Մարիա անունն է
Այն եւս հունական է, նշանակում է՝ տիրուհի։ Այս անունով կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։
Երրորդ տեղում Անաստասիա անունն է։
Այն անունը կրող կանայք սովորաբար հանգիստ են լինում, լավ լեզու են գտնում մարդկանց հետ, երբեք չեն կորցնում լավատեսությունը։
Չորրորդը Աննա անունն է։
Այն նշանակում է՝ բարեհաճություն։ Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ նրանք աշխատասեր են եւ կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։
Հինգերորդ տեղում Ելիզավետա կամ Եղիսաբեթ անունն է
Նշանակում է՝ երդում, աստվածավախ։ Դեռ հնուց թագուհիներին ու արքայադուստրերին հենց այս անունն էին տալիս, եւ դա պատահական չէր։ Այն դեպի իրեն է ձգում հաջողությունը, այս անունը կրող կանայք կարողանում են իշխանություն ունենալ շրջապատի վրա։
Ցանկի վերջում Վիկտորիա անունն է։
Նշանակում է՝ հաղթանակ, այս անունը կրող աղջիկները հաղթանակած են դուրս գալիս ամեն իրավիճակից, դժվարությունը հաղթահարում են հեշտ ու ժպտալով։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...