Հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել են
Երեք մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել է Վաշինգտոնի հյուսիս-արեւմուտքում հրաձգության հետեւանքով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ մի խումբ երիտասարդներ դուրս են եկել ավտոմեքենայից, կրակ բացել անցորդների ուղղությամբ, այնուհետեւ թաքնվել:
«Դա սարսափելի է: Մենք արդեն վաղուց խոսում ենք հրազենի կիրառմամբ բռնության խնդրի մասին: Մենք գիտենք, որ այդ խնդիրը միակը չէ Վաշինգտոնի համար, սակայն ես կարծում եմ, որ դա խոսում է ընդհանուր առմամբ հիվանդության մասին, որը մենք տեսնում ենք մեր հասարակությունում: Այդ հիվանդությունը հրազենի կիրառմամբ բռնությունն է, մեր շրջանում կան մարդիկ, որոնք գործում են այդ հանցագործությունները»,-ասել է ոստիկանության մայրաքաղաքային բաժանմունքի ղեկավար Ռոբերտ Կոնտին:
Նա հայտարարել է 75 հազար դոլարի չափով պարգեւի մասին հանցագործների մասին տեղեկատվության համար:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»