Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 12 մարդ
Շարմ էլ Շեյխից դեպի Կահիրե ընթացող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի զոհերի շրջանում կա մի քանի երեխա, շուրջ 40 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրների հաղորդմամբ՝ ներկայում տվյալները, որ ավտոբուսում կարող էին գտնվել օտարերկրացիներ, չեն ստացվել:
«Տուժածների շրջանում կան շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ, մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,-նշել են հիվանդանոցում:
Վթարը տեղի է ունեցել Կահիրեից շուրջ 100 կմ հեռավորության վրա: Վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը, ինչի հետեւանքով այն բախվել է բետոնե պատին ճանապարհին եւ կողաշրջվել: Վթարի վայր է տեղափոխվել շուրջ 30 շտապ օգնության մեքենա, որոնք հիվանդանոցներ են տեղափոխել ուղեղի ցնցումով, բաց վերքերով, կոտրվածքներով եւ տարբեր վնասվածքներով մարդկանց:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»