Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Չէի կարող 150 հազար դրամ վճարել, երեխաներիս վերցրի ու դուրս եկա. արցախցի կինը՝ Շուշի վերադառնալու պատճառի մասին

Շուշիի նախկին բնակիչ Իզաուրա Բալասանյանը օգոստոսի 1–ին 4 մանկահասակ երեխայի հետ, որոշել է հատել Շուշիի սահմանը՝ այնտեղ ապրելու նպատակով, սակայն ռուս խաղաղապահների միջամտությամբ նրանք հետ են վերադարձել։

Իզաուրան NEWS.am-ի հետ զրույցում  պատմեց, որ հարկադրված է այդ քայլին գնացել, որովհետեւ Արցախում կեցավայր չունի։ Նա հոկտեմբերի 1–ին Շուշիից դուրս է եկել եւ բնակություն հաստատել  Ստեփանակերտի Դավիթ Բեկ փողոցի հանրակացարանում։ Մեկ ամիս առաջ հանրակացարանի սեփականատերը տան վարձը  100 հազարից 150 հազար դրամ է դարձրել, որը Իզաուրան ի վիճակի չի եղել վճարել։

Նա պատմեց, որ դիմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն կեցության հարցերը լուծելու համար, սակայն իր խոսքով՝ օգնություն չի ցուցաբերվել եւ ստիպված Շուշիի սահմանը հատելու եւ այնտեղ  բնակվելու մասին որոշում է կայացրել։

«Ես չէի կարող 150 հազար դրամ վճարել, տան տերն էլ ասում էր՝ էդ դեպքում պետք է տունն ազատեմ։ Ես երեխաներիս վերցրի ու դուրս եկա»,– ասաց Իզաուրան ու հավելեց, որ կրկին դիմել է Արցախի կառավարություն, որտեղից ասել են, թե Ասկերանի շրջանի  Կարմիր գյուղում իր համար տուն կգնեն։ 

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում Իզաուրայի հետ կատարվածի մասին։ Նրա խոսքով ՝ Իզաուրան Շուշիում գրանցում չի ունեցել եւ  մի քանի տարի էր, որ ապրում էր Շուշիում եւ աշխատում «Շինվերանորոգում» ՓԲԸ–ում որպես հավաքարար։

«Ինքն ինձ հետ միշտ կապի մեջ է լինում, խորհուրդ հարցնում, ես փորձում եմ օգնել, նա անտեսված չի եղել մեր կողմից։ Վերջերս կապվել էր ինձ հետ, ու ասում էր, որ Ստեփանակերտի մոտակա գյուղերում ինչ–որ բնակարան կա, հետաքրքրվում էր, թե ոնց կարող է այն պետությունը հատկացնի իրեն։ Թեկուզ Իզաուրան Շուշիում գրանցված չէր եւ բնակարան չուներ, բայց ինքը մեզ մոտ ցուցակագրված է, որ երբ սկսեն մարդկանց բնակարաններով ապահովել, իրեն էլ հերթը հասնի»,– ասաց Սարգսյանը։

Արծվիկ Սարգսյանը նշեց, որ  Իզաուրայի ընտանիքն օգտվել է Արցախի Կառավարության կողմից հատկացվող բոլոր սոցիալական ծրագրերից։

Ավելի վաղ Forrights.am-ի հետ զրույցում Իզաուրան պատմել էր, որ վերցրել է մահացած ամուսնու եւ մոր լուսանկարներն ու երեխաների հետ միասին գնացել  Շուշի, սակայն ռուս խաղաղապահները կանգնեցրել են նրան. «Հասել եմ տամոժնի, բայց ռուսները թույլ չտվեցին, որ մտնենք Շուշի: Ռուսները ինձ ասեցին՝ մի մտի, ամոթ ա դա, ձեր ազգին պատիվ չի բերի: Ես Շուշի չմտա: Թուրքի ու ռուսի արանքում կանգնել եմ: Էդ ժամանակ արդեն ռուսները զանգել են իրանց մեծին, իրանց մեծը զանգել ա նախարարություն, որ ձեր ժողովրդից մի կին երեխեքի հետ հանձնվում ա թուրքին: Ու տենց ԱԱԾ-ն եկել է»։

Այդ դեպքից հետո, Իզաուրային ու նրա 4 մանկահասակ երեխաներին  Ասկերանի շրջանի Խանձք գյուղում տուն են տվել, որը եղել էր կիսաքանդված վիճակում։ Որոշ ժամանակ այստեղ ապրելուց հետո, նրանց տարհանել են Խնածախ գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Ջամիլու տեղանք։