Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ՝ առանց Արցախի կադրերի

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։

«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, և Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։

Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երևի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»,- գրել էր վերլուծաբանը։

168.am-ի հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ իր ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ արդեն տեսահոլովակի նկարահանումները մեկնարկել են, այնտեղ ներգրավված են նաև աշակերտներ։ «Եթե այդ ամենը չհաստատվի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»,- մեզ հետ զրույցում նշեց նա և հավելեց, որ տեղյակ չէ, թե ով է նկարահանում այդ տեսահոլովակը։

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ներգրավված չէ այդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում. «Մենք որևէ կերպ ներգրավված չենք, որևէ տեղեկատվություն չունենք»,- նշեց նա։

168.am-ը դիմեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Լսելով հարցը, թե ի՞նչ նոր տեսահոլովակ են նկարահանում, ինչո՞ւ են որոշել Արցախից կադրերը հեռացնել, ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ հարցն ուղարկենք գրավոր։

Հարցերն արդեն ուղարկել ենք ԿԳՄՍ նախարարություն, պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։