«Փաստ». Ինչպե՞ս են համադրվում «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը: Իսկ Նիկոլ Փաշինյանը կարող է: Երեկ կառավարության նիստի ժամանակ նա խոսել է Սեպտեմբերի 21-ի մասին ու մասնավորաբար ասել. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:
Անկախության 30-րդ տարեդարձը կարելի է և, գուցե, պետք է նշել. դրա համար կարելի էր գտնել բազմաթիվ հետաքրքիր, կրեատիվ տարբերակներ: Բայց «մասշտաբային և գունագեղ տոնակատարությո՞ւն»: 44-օրյա պատերազմի սկզբի տարելիցից մեկ շաբաթ առա՞ջ, այն պայմաններում, երբ դեռևս թարմ են հազարավոր հերոսների շիրիմնե՞րը, երբ բազմաթիվ ծնողներ դեռ իրենց զավակների՞ն են փնտրում, երբ շարունակում ենք սահմանին զոհ տա՞լ: Երեկ ողջ օրը մեր հանրության ադեկվատ մասը պարզապես շոկի մեջ էր, շատերը սա որակեցին որպես «ցինիզմ ու սրբապղծություն», զոհվածների հարազատների կողմից հնչեցին նաև սպառնալիքներ՝ «թող փորձեն»...
Իհարկե, անկախ տարատեսակ «արդարացումներից», «սրբագրումներից», այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, սակայն շատ ավելի ցավալի է, որ կայանալու դեպքում այդ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությանը» մասնակիցներ են լինելու, շատ մասնակիցներ: 688 հազար քվեն՝ վկա, իսկապես մեծ, մասշտաբային, շքեղ տոնակատարություն է ստացվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»