Սամվել Գրիգորյան
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը վերջերս խոստովանել է, որ իր կյանքում բավական բարդ փուլ է եղել, որը կցանկանար ապրած չլիներ: Իր քաղաքական հայացքների պատճառով Սամվել Գրիգորյանը մշտապես արժանանում էր քննադատությունների, համացանցային օգտատերերն անխնա վիրավորում էին նրան՝ անգամ նրա մահը ցանկանալով:
«Ընտանիքիս բոլոր անդամների հետ խնդիրներ եմ ունեցել: Ես ունեի իմ կարծիքը, որը բարձրաձայնում էի, սակայն ընտանիքիս անդամները դեմ էին ինձ: Եղել են դեպքեր, որ ինքնասպանության փորձեր եմ ուզել անել: Շատ դաժան ու դժվար ժամանակներ էին, քանի որ երբ դրսում վիրավորում էին, մտածում էի, որ տանը կարող եմ իձնձ լավ զգալ, պաշտպանված ու լավ վիճակում, բայց ընտանիքս ևս դեմ էր ինձ»:
Անժելա Սարգսյան
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նույնպես ինքնասպանության փորձ է արել: Դերասանուհին խոստովանել է, որ տարիներ առաջ իր հետ կապված սկանդալային պատմությունից հետո ինքը որոշել էր կյանքին վերջ տալ:Դերասանուհին անկեղծժ խոստովանել էր, որ ոչ մի բան իրեն այլևս հետ չէր կապում կյանքի հետ, անգամ՝ դստեր գոյությունը, ինքը պարզապես ուզում էր ազատվել այդ խայտառակությունից: Սակայն դերասանուհուն այդ քայլից հետ է պահել մի ձայն, որը նա վստահեցնում է, որ պարզ լսել է: Այդ ձայնը նրան կրկին կյանքի է կոչել՝ ասելով, որ այդ քայլը նրան չի ներվի, որ դա մեծ մեղք, որն Անժելան վերցնելու է իր ուսերին:
Արաքսյա Մելիքյան
Դերասանուհի Արաքսյան Մելիքյանը խոստովանել է, որ կյանքում ունեցել է կորուստներ, որոնց հետ ժամանակին չէր կարողանու համակերպվել: Մտերիմ ընկերուհու մահից հետո Արաքսյայի կյանքում բավական բարդ փուլ էր սկսվել: Դերասանուհին ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով և բավական ծանր էր տանում հիվանդությունը, իսկ ընկերուհին մշտապես նրա կողքին էր: Հենց այդ ժամանակ էլ Արաքսյան զանգ է ստանում, որ ընկերուհին այլևս չկա: Դերասանուհին խոր դեպրեսսիայի մեջ է ընկնում, անգամ փորձու է ինքնավնասում անել:
Ալինա Մարտիրոսյան
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բազմիցս է անկեղծացել, որ բավական բարդ կյանք է ունեցել, դժոխային ճանապարհ է անցել: Ինքն ընդղամենը 19 տարեկան էր, երբ ամուսինը մահացավ, իսկ ինքը նորածին որդու հետ մնաց միայնակ: Եղել են պահեր երբ դերասանուհին ինքնասպանության մտքեր է ունեցել: Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։ -Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան
Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետ
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան