Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն, ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի»,-ասել են նրանք:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»