«Կյանքը պետք է միշտ հաղթի համաճարակներին, սահմաններին, հիվանդություններին». մեկնարկեց «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնի բացումը: Այն նվիրված է բանկի գործունեության 20-ամյակին և տևելու է երեք օր՝ մինչև սեպտեմբերի 12-ը: Այդ օրը կկայանա մրցանակների հանձնման և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնին մասնակցում են թիմեր Հայաստանից, Արցախից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Փառատոնի մեկնարկին թիմերին ողջունեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: «Այս փառատոնը կազմակերպելով՝ մենք ցանկացանք ցույց տալ, որ կյանքը պետք է միշտ հաղթի համաճարակներին, սահմաններին, հիվանդություններին: Կյանքը պետք է միշտ հաղթի, գտնի մարտահրավեր և թույլ տա, որ մարդիկ շփվեն: Մեզ համար շատ կարևոր է, որ այսօր խելացի և զարգացած մարդիկ կշփվեն, կփոխանակվեն մտքերով, կմրցակցեն իրար հետ: Բոլորին լավ խաղ եմ մաղթում, հաջողություններ, հաղթանակներ և, ամենակարևորը, ոչ մի հիասթափություն»,-ասաց բանկի վարչության նախագահը:
Թիմերին ողջունեց նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը: «Ողջունում եմ միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հակոբյանին, որ հնարավորություն է տվել հանդիպել երկար դադարից հետո, հավաքվել հենց այս ձևաչափով: Հաջողություն եմ մաղթում»,-ասաց Կարեն Քոչարյանը:























Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»