Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժածՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասինՄերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖՉալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԻսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետՎանաձոր–Ալավերդի ճանապարհին «FAW» կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրաՄհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերըԸնտրական օրենսգրքի և Հանրաքվեների մասին օրենքի փոփոխություններ․ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվիՓորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանՁուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվելՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Թեհրանը պատասխանել է ամերիկյան դիրքերի թիրախավորմամբԱԱ-2026. Ֆրանսիան 4-1 հաշվով հաղթեց Նորվեգիային, Դեմբելեն՝ հեթ-տրիկի հեղինակ․ Սենեգալը 5-0 հաշվով հաղթեց ԻրաքինԱմառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունըԹրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերովԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան
Հասարակություն

Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել․ առողջապահության նախարարը պատասխանել է օգտատերերի հարցերին

Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։

Արդյոք նոր կանոնը տարածվո՞ւմ է բոլորի վրա հավասար, այդ թվում՝ պաշտոնյաների

Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։

Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել։

Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։

Արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին։

Այո, պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։

Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում։

Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները։

Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-գրել է նախարարը։

Նշենք, որ նախարարը նախօրեին գրառում էր կատարել՝ առաջարկելով գրել հարցեր, որոնց փորձի  պատասխանել։