Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ո՞րն է առաջին հարաբերության լավագույն տարիքը

Առաջին սեռական հարաբերությունը, վաղ կամ ուշ սեռական հարաբերությունը ունեն մեծ ազդեցություն տղաների և աղջիկների հետագա հոգեբանության և սեռական կյանքի վրա։ Անհրաժեշտ է երիտասարդների տեղեկացված լինելը՝ վաղ կամ ուշ սեռական հարաբերության առավելությունների և վնասակարության, ինչպես նաև առաջին սեքսի օպտիմալ ժամանակահատվածի մասին:  

Ո՞րն է սեքսի օպտիմալ տարիքը։


Առաջին սեռական հարաբերությունների տարիքը այսօր զգալիորեն նվազել է։ Օրինակ Իսլանդիայում 15․6 տարեկանն է, սկանդինավյան երկրներում՝ 16 տ․, ԱՄՆ-ում՝ 17տ․, Ռուսաստանում՝ 18տ․։ Մեծամասամբ առաջին սեքսին նպաստում են զույգերի ալկոհոլ օգտագործելը։   Ինչո՞վ է վտանգավոր վաղ սեռական կյանքը։ Վաղ սեռական հարաբերությունը բացասաբար կարող է անդրադառնալ զույգերի հետագա սեռական հարաբերությունների վրա, քանի որ նրանք հաճախ լավ տեղեկացված չեն սեռական կյանքի, ինֆեկցիաների և հակաբեղմնավորիչների մասին։ Հետևաբար հղիությունը կամ հղիության վախը ինքնին մեծ ստրես է։ Երիտասարդ աղջիկների մեծ մասը չգիտի սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների և պահպանակի օգտագործման մասին։ Հետևաբար նրանք վստահում են տղաներին, որոնք իրենց հերթին միշտ աչքի չեն ընկնում իրենց գիտելիքներով, արդյունքում վաղ սեռական հարաբերությունները ավարտվում են սեռավարակներով կամ ոչ ցանկալի հղիությամբ:   Դեռահասների հղիության բարդությունները։ Տարեկան 12 միլիոն աղջիկ (15-19 տարեկան) է ծննդաբերում։ Յուրաքանչյուր տարի առնվազն 10 միլիոն անցանկալի հղիություն է գրանցվում։ Այս տարիքային խմբում հղիության և ծննդաբերության բարդությունները հանդիսանում են մահվան հիմնական պատճառները: Դեռահաս մայրերը ունեն ավելի շատ ռիսկ՝ էկլամպիայի, հետծննդաբերական էնդոմետիտի և համակարգային ինֆեկցիաների համար, քան 20 տարեկանից բարձր տարիքի դեպքում։ Այս տարիքային խմբում շատ տարածված է աբորտը, ինչը հանգեցնում է մայրական մահացության, հիվանդացության և առողջության երկարաժամկետ խնդիրների:  

Վաղ սեքսն ու արգանդի վզիկի քաղցկեղը։

Շատ վաղ և ակտիվ սեռական կյանքը մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Կան տվյալներ այն մասին, որ վաղ սեռական հարաբերություն ունեցող աղջիկների մոտ պապիլոմա վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի:   Առաջին սեքսն ու կնոջ հոգեբանական խնդիրները։ Առաջին սեռական փորձի հետ կապված բացասական հույզերը կարող են առաջացնել մի շարք հոգեբանական խնդիրներ։ Այս աղջիկների մոտ կարող է նույնիսկ վախ ու հակակրանք առաջանալ սեռական կյանքի նկատմամբ, որը հետագայում հաճախ կնոջ ֆրիգիդության պատճառ է դառնում։ Իսկ այս բոլորը ազդում է կնոջ ամուսնական կյանքի և երջանկության վրա:  

Իսկ ինչպե՞ս է ազդում ուշ սեռական կյանքը։

Ուշ սեքսը կարող է պատճառ դառնալ կնոջ մոտ սեռական խանգարումների և հոգեբանական խնդիրների իհայտ գալուն։ Ընդհանուր արմամբ սեքսը ապահովում է կնոջ հորմոնալ բալանսը, իսկ բացակայությունը կարող է հանգեցնել հորմոնալ և օրգազմի խանգարումների։

Եզրակացություն։

Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր սեռական հարաբերության ժամանակը: Ինտիմ հարաբերությունները պետք է սկսվել այն ժամանակ, երբ աղջիկն ունի կայուն դաշտանային ցիկլ: Այս ժամանակահատվածը սկսվում է առաջին դաշտանային ցիկլից 2-3 տարի անց։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս շտապել այս հարցում և առաջին սեքսի լավագույն տարիքը տղաների և աղջիկների համար համարում են 18-20 տարիքը։ 

Մանրամասներ