Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Պյոտր Մովսեսյանը
64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։ Այս մասին հայտնում են Սիսիան Ինֆո ֆեյսբուքյան էջում;
«Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում(հիվանդանոցից- ավտոշուկա ճանապարհին)։
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին ժ.12:30-ին նույն վայրից դեպի ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։
Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին...
Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957թվականի մայիսի 10-ին Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել եւ բնակաություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի,ավագը՝արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։
1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ`շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ արեւելյան շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։
1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ,Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։
1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում,որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել ՝
1.«Մարտական ծառայություն» մեդալ,թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։
2. «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։
3. «Վազգեն Սարգսյան» մեդալ,թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։
4 .« ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։
5. «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։
6. «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։
7. «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։
Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28ին ,որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ եւ հերոսացել ունենալով հոր փառահեղ օրինակը»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին