Ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածից «Ուազին» կապել են կամազին ու գողացել. համայնքապետ
Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածից, որն այժմ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո է, ադրբեջանցի զինվորականները գողացել են Տեղ գյուղի բնակչի «Ուազը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը։
Նա պատմեց, որ ավտոմեքենան պատկանում էր արցախցու, որը 44-օրյա պատերազմից հետո բնակություն էր հաստատել իրենց գյուղում։
«Ճանապարհին մեքենայի վառելիքն ավարտվել էր, ինքն էլ շփոթվել ու Ադրբեջանի կողմից վերցրած տարածք էր մտել։ Մեքենան այնտեղ է թողել ու եկել գյուղ, որ վառելիքը բերի, վերադարձել ու տեսել է, որ մեքենան կապել են կամազին ու տանում են ադրբեջանցի զինվորականները»,- պատմեց Շադունցը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին