Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները 3 հայկական մեքենա են ստուգել․ Գորիսի քաղաքապետի տեղակալ
Ահազանգեր կան, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի սահմանապահներն ու ոստիկանները Սեպտեմբերի 14-ին կանգնեցրել և ստուգել են երեք հայկական ավտոմեքենա: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Այդ մասին մեզ հայտնել են վարորդները, որոնց մեքենաները կանգնեցրել են ադրբեջանցիները։ Այլ դեպքեր կան թե ոչ, չեմ կարող ասել»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ ադրբեջանցիները բավականին կոշտ ու կոպիտ վերաբերմունք են ցույց տալիս հայ վարորդների նկատմամբ, կանգնեցնելիս պահաջում են փաստաթուղթեր և ստուգում ավտոմեքենան։
Ավելի վաղ, տեղեկացրել ենք, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին