Օրենքով գող Տոլիկ Նոգինսկին բերման է ենթարկվել. նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Օրենքով գող Տոլիկ Դագլիևը, որը քրեական շրջանակներում հայտնի է՝ որպես Տոլիկ Նոգինսկի, չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին, ձերբակալվել է Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդիում, հաղորդում է Prime Crime լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ 37-ամյա Նոգինսկուն բերման են ենթարկել՝ հերոին կրելու կասկածանքով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների անօրինական պահում»):
Հարցաքննության ժամանակ Տոլիկ Նոգինսկին ասել է, որ ինքը եկել է Միներալնիյե Վոդի բուժման նպատակով, և երբ նրան հարցրել են «օրենքով գող» լինելու մասին, նա պատասխանել է, որ «նրանց հետ կապ չունի»:
Նոգինսկին երկու անգամ դատապարտվել է: Առաջին անգամ նա 2015 թվականին պայմանական պատիժ է ստացել ապօրինի զենք պահելու համար, երկրորդ անգամ՝ 2017 թվականին: Նա դատապարտվել է երեք տարի ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ թմրանյութեր կրելու համար:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին