Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին
Սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են Նոյեմբերյանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին, որը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։
Այս տարի այդ օրվա տրամադրվածությունն այլ կլինի, սակայն մենք ամեն օր պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը, մնա անսասան իրողություն։
Նոյեմբերյան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին:
Հարգանքի տուրք կմատուցվի Արցախյան 2-րդ պատերազմում իրենց կյանքը զոհած նահատկների հիշատակին»:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին