Ողջ ճշմարտությունը Ելենա Բորիսենկոյի լեսբուհի լինելու լուրերի մասին
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սիրելի ունի:
Վերջինս այդ մասին խոստովանել է հարցազրույցներից մեկում:
Ըստ դերասանուհու՝ ինքը շատ երջանիկ է, այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկությունը լռություն է սիրում:
Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ Ելենայի ընտրյալն ամուսնացած է և ընտանիք ունի: Թերևս, այս փաստն է հայտնի դարձել դերասանուհուն վատաբանողներին, ովքեր մեղադրում են Ելենային այդ տղամարդու ընտանիքը քանդելու և ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցելու համար:
Սակայն սա միակ սկանդալային փաստը չէ դերասանուհու անձնականի հետ: Կար շրջան, երբ Ելենային մեղադրում էին լեսբուհի լինելու մեջ:
«Խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ ամանորյա թողարկմանն Արամ MP3-ն ինձ հարց տվեց, թե որտեղ եմ անցկացրել տոնական գիշերը, պատասխանեցի, որ Անկայի հետ անկողնում, բայց չհասցրի միտքս ավարտել ու մանրամասներ ներկայացրել»:
Ըստ Ելենայի՝ այդ հաղորդումից հետո իրեն եւ ռեժիսոր Աննա Թադեւոսյանին սիրավեպ էին վերագրում, սակայն իրենք քույրերի պես էին, իսկ միասին էին ամանորյա գիշերն անցկացրել անկողնում, քանի որ երկար աշխատանքային օրեր էին ունեցել եւ գերհոգնել էին:
Ելենայի խոսքով՝ շատերն իրենց ամուսնացած չլինելու փաստը կապել էին իրենց սեռական կողմնորոշման հետ:
Դերասանուհին, իհարկե, հերքում էր իրենց կապը, սակայն նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ իրենք այլեւս մտերիմ ընկերուհիներ չեն, ավելին՝ վիճել են:






















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան