Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը, հայտնել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)
Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Անկախությունը
Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- իր էջում գրել է Սարգսյանը:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին