Հիմնվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցված 4 նոր թռչնանոց
Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։
Թռչնաֆաբրիկայի տարածքում նախկինում գործել է Խորհրդային Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկաներից մեկը՝ 96 թռչնանոցով: 2010թ.-ին, երբ հիմնադրվեց նոր ֆաբրիկան, նախկին արտադրական տարածքներից ոչ մեկը չկար. Զրոյից ստեղծվեց Նուբարաշենի թռչնաֆաբրիկան՝ «Էրեբունի» ապրանքանիշով։
Տասը տարիների ընթացքում ընկերությունը բազմապատկել է աշխատանքային հզորությունը: Հիմնադրման առաջին տարում թռչնամսի արտադրական ծավալը 400 տոննա էր, 2020թ.-ին՝ 2000 տոննա։
Այժմ թռչնաֆաբրիկայի տարածքում շինարարություն է: Կառուցվում է գերմանական նորագույն սարքավորումներով համալրված 4 նոր թռչնանոց՝ սեղանի ձվի արտադրության համար: Գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն է։
«Մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգի հետ միասին մենք ձեռք բերեցինք թռչնանոցների սարքավորումները՝ օգտագործելով կառավորության ծրագիրը։ Ձեռք բերեցինք 4 թռչնանոց, որից մեկում հիմա գտնվում ենք, մյուս երեքը արդեն ածան հավերի թռչնանոցներ են, նրանք 85 հազար գլուխ տարողությամբ են»,- նշում է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գարեգին Մակարյանը։
Հաջորդ տարի փետրվարին ընկերությունը կարտադրի և սպառողին կներկայացնի նաև սեղանի ձու: Այժմ տեղական թռչնամիսը կազմում է շուկայի 35 տոկոսը, մնացածը՝ ներկրվում է դրսից: Թռչնաֆաբրիկայում վստահ են, որ հաջորդ տարի տեղական արտադրությունը կարող է զարգանալ և գերազանցել ներկայիս արտադրական ծավալները:
Մանարմասն՝ տեսանյութում:






















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց