Մայրս էլ ինձ պես համարձակ, երևացող է եղել. նա տղամարդկանց ուշադրության կենտրոնում է եղել. Լիլի Մորտոյի խոստովանությունը (լուսանկար)
Սկանդալային մոդել Լիլի Մորտոն երբեք չի սիրել խոսել ծնողների մասին, նույնիսկ, արդեն երկար ժամանակ լինելով հայտնի, վերջինս իր հարցազրույցներից և ոչ մեկում չի խոստովանել, որ հայրը մահացած է։

Բայց վերջերս տված իր հարցազրույցում Լիլին անկեղծացել է՝ նշելով, որ հայրը զինվորական է եղել, զոհվել է պատերազմից հետո՝ պայթելով ականի վրա:
Լիլիի խոսքերով՝ մայրը մնացել է անչափակաս 5 երեխաների հետ միայնակ, գրեթե երկու տարի իրենք հացի գումար չունեին, մայրն ամեն բան վաճառել է, որպեսզի իրենք գոյատևեին: Ինչպես նաև Լիլի Մորտոն խոստովանել է, որ այդ օրերին ինքը քույրերի հետ միասին գնացել է անտառ՝ ուտելու որևէ բան հայթայթելու: Ամեն բան նրանց ընտանիքում կարգավորվել է միայն այն բանից հետո, երբ Լիլիի մայրիկին հաջողվել է ձևակերպել հոր փաստաթղթերը որպես զոհվածի և նրանք գումար են ստացել:

Ինչ վերաբերում է նրան, թե հայտնի դառնալուց հետո ինչպես է իր մայրն արձագանքել իր սկանդալային կերպարին, Լիլին մեկ անգամ ասել է, որ նա ևս երիտասարդ տարիքում թե հագուստի և թե մյուս առումներով բավական համարձակ է եղել՝ լինելով տղամարդկանց ուշադրության կենտրոնում․ «Սա իմ կյանքն է և ես պարտավոր չեմ ոչ ոքի առաջ արդարանալու, լինի դա ծնող, թե՝ ուրիշ մեկը»,- ավելացրել է Լիլի Մորտոն։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...