Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի 10.3 կմ հատվածը
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300): Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։
Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհածածկի քայքայման։ Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնովին քանդվել է ճանապարհային հագուստը, փոխարենը տեղադրվել է 35 սմ հաստությամբ խճավազային խառնուրդ, բարձր ծակոտկենության ասֆալտբետոնե (6 սմ) ծածկ, քիչ ծակոտկեն ասֆալտբետոնե (4 սմ) ծածկ, առաջիկայում կկատարվի մանրահատիկ ասֆալտբետոնե (4 սմ) վերին շերտի կառուցումը։ Ճանապարհն անցնում է նաև Մեղրի քաղաքով. կառուցվել է քաղաքի ջրընդունիչների հանգույցը։
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են նաև այլ աշխատանքներ՝ ուղեանցի, կամուրջների նորոգում և այլն։ Մեղրու ՃՇՇՁ-ի տնօրենը նշում է, որ նախատեսում են հիմնանորոգումը ավարտել մինչև նոյեմբերի 1-ը։ Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես այժմ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող 34.6 կմ-ն անցնում է Վայոց ձորի մարզով (կմ108+400-կմ126+100, կմ150+700-կմ167+600), իսկ 16.5 կմ-ը՝ Սյունիքի մարզով (կմ196+000-կմ202+200, կմ374+000-կմ384+300)։




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «...
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն