Կներես, որ չկարողացա քեզ ոչնչով օգնել. Անահիտ Սիմոնյանի նամակը Հայկոյին (տեսանյութ)
«Քեզ գրում եմ, Հայկոս ...
Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ ... Ես գիտեմ, որ դու միշտ մոտիկ կլինես և ականջիս կասես, թե ինչպես վարվեմ Արմանի հետ .. Որովհետև միայն դու ես նրա լեզուն հասկանում ... մեզ հաշտեցնում էիր մինչև վերջին պահը՝ ասելով, որ դու երկու երեխա ունես: երբ մենք վիճում էինք նրա հետ, միայն դու կարող էիր հաշտեցնել մեզ»,֊գրում է Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում:
«Զանգահարում էիր ինձ, «Մեղմ եղիր նրա հետ, գնա, գրկիր, համբուրիր նրան»,֊ասում էիր, ապա զանգահարում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա գրկիր, համբուրիր, դու ավելի փոքր ես, տղամարդու պես պետք է դու անես առաջին քայլը: Չնայած մեր անձնական խնդիրներին՝ մենք միշտ միասին էինք, և մեր բաժանումը երբեք չէր կիսում մեր հոգիները, դու արթնանում, զանգահարում էիր ինձ, ես արթնանում, քեզ էի զանգահարում, և մինչև քո վերջին օրը մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի թանկ մարդ, և չի կարող լինել մեկը, ով կկիսվի մեր ուրախությունն ու ցավը»,֊գրում է Անահիտ Սիմոյնանը:
«Այսպիսով՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ և զգալ այն ցավը, որը հավիտյան կսպիանա իմ սրտում: Ես խանդում էի քեզ ու մեր որդուն, որ որպես մեկ ամբողջություն էիք, և դուք կատակում էիք, որ ես նորից կսկսեմ խանդել: Երանի ամբողջ կյանքս այդ սիրո խանդով ապրեի, բայց քո ներկայությամբ: Եթե ես կարողանայի ինչ -որ կերպ օգնել քեզ, բայց Ես չկարողացա.. ներիր ինձ, որ չկարողացա ...»,֊գրել է Անահիտ Սիմոնյանը։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն ...
Պրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա Ղահրամանյան