Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը
Խոյ Մշտապես հիացիր նրանով: Մի հուշիր, թե ինչ անի, բայց և մի համաձայնիր իր ասած ամեն ինչի հետ. դա կարող է նրան նյարդայնացնել և զայրացնել: Խոյերը սիրում են իշխել, ուստի նրանց հետ սեքսը կլինի արագ, կոպիտ, բայց շատ կրքոտ: Գրգռիր նրան գլխի մերսումով:
Ցուլ Սա այն դեպքն է, երբ տղամարդու սիրտ տանող ճանապարհը տանում է ստամոքսի միջոցով: Նրա հետ պետք է սրամիտ ու համբերատար լինես: Ի պատասխան դրա` կպարգևատրվես. Ցուլերը կրքոտ և հավատարիմ սիրեկաններ են, բայց այդքան էլ հնարամիտ չեն:
Համբուրիր նրա պարանոցը, և նա կխենթանա: Երկվորյակ Որպես կանոն, սիրում են զրուցել և խենթանում են, երբ կինն օգնում է իրենց զարգացնել իրենց աշխարհայացքը:
Նրանք սիրում են դիմել փորձարկումների և հարմար չեն ամաչկոտ և զուսպ կանանց համար: Կենտրոնացիր նրա ձեռքերի վրա, և արդյունքն իրեն չի սպասեցնի: Խեցգետին Ուզում ես Խեցգետնին հաճոյախոսե՞լ: Զգույշ եղի՛ր: Եղիր անկեղծ, առանց արհեստականությունների. Խեցգետին-տղամարդիկ մարդուն լավ են ճանաչում: Ապահովիր վստահելի հարաբերություններ և թույլ տուր, որ օգնի քեզ: Ինտիմ հարաբերություններում նրանք ներդնում են իրենց բոլոր զգացմունքները, բայց այդքան էլ նորարար չեն: Իսկ եթե շոյես նրանց կուրծքը, ապա դա կօգնի արթնացնել կիրքը: Առյուծ Առյուծները միշտ բուռն արտահայտում են իրենց էմոցիաները, հիանում են և հեշտությամբ են հաճոյախոսություններ անում` դիմացինին ուրախացնելու համար: Նրանք շատ զգացմունքային և կրքոտ սիրեկաններ են, բայց միշտ ընտրում են ինչ-որ փորձված բան: Առյուծները գրգռվում են մեջքի թեթև մերսումից: Կույս Նրան անհրաժեշտ է մի կին, որ կօգնի նրան բոլոր հարցերում:
Կույսերը հազվադեպ են արկածների դիմում ինտիմ կյանքում, ուստի նրանց հետ սեքսը լավանում է միայն ժամանակի ընթացքում: Ուշադրություն դարձրու, որ նրանք նախընտրում են ավանդական սեքս, քանի որ ամեն նորարարություն կարող է նրանց ոչ միայն զայրացնել, այլև վախեցնել: Իսկ ահա գլխավոր էրոգեն գոտին որովայնն է: Կշեռք Կգրավես նրան, եթե թույլ տաս նրան խոսել իր մասին, իր հոբբիի և նախասիրությունների մասին: Եթե ուրախ, զգացմունքային և արկածախնդիր աղջիկ ես, ապա առանց դժվարության կգրավես նրան: Մարմնի առավել զգայական հատվածներն են մեջքի ներքևի հատվածն ու «հինգերորդ կետը»: Կարիճ Մի փորձիր կառավարել նրան, բայց և մի եղիր փափուկ ու լսող: Կարիճ-տղամարդկանց գրավում են ուժեղ կանանց: Կարիճները հորոսկոպի ամենասեքսուալ նշանն են, իսկ նրանց հետ սեքսը թեժ ու կրքոտ է: Աղեղնավոր Պետք է պահպահես էմոցիոնալ հեռավորությունը, որպեսզի ոչ միայն գրավես, այլև կողքիդ պահես Աղեղնավորին: Նրան հեշտ է հրահել ժամադրության, բայց դժվար է պահել լուրջ հարաբերություններում: Նրանք սիրում են ակտիվ շփում, արկածներ, էքսպերիմենտներ, սեքս անհավանական վայրերում: Նման հերոսի հետ պետք է լինես համարձակ ու խիզախ: Այծեղջյուր Նրանք սիրում են լուրջ հարցեր քննարկել, բայց իրենց անհրաժեշտ է մեկը, ով կստիպի ծիծաղել: Մի ուշացեք նրանց հետ ժամադրություններից. նրանք կարող է հրաբխի պես պայթել և վրեժ լուծել:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...