Հայ բարերար Արման Մայիլյանը Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրեց հրաշափառ խաչքար (լուսանկարներ)
Բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանն երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրեց հրաշափառ խաչքար՝ նվիրված եղեռնի նահատակների հիշատակին, ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարեց հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով։
Խաչքարի եւ Սրբապատկերների օծման արարողակարգը իրականացրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Արարողակարգին մասնակցում էր նաեւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Իսպանիայի Գերաշնորհ Սրբազան Հայրեր, տարբեր երկրներ ներկայացնող հարգարժան հյուպատոսներ եւ դեսպանատան ներկայացուցիչներ։





















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին