Global Finance․ ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»
ԱրարատԲանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:
Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։
Հիշեցնենք, որ ԱրարատԲանկը մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ թե՛ գլխամասային գրասենյակում, թե՛ մասնաճյուղերում, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։
Տեղեկանք. «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը աշխարհի խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին