Ծանր ժամանակներ են, վստահ եմ սա էլ կանցնի. Վազգեն Սաղաթելյան
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս ինձ հաճախ խնդրում են մեկնաբանել Արթուր Դանիելյանի վերջին շրջանի գրառումները: Ինչ կարելի է ասել: Անխոս, Դանիելյան Արթուրը մեծ ավանդ ունի քաղաքական այլակարծության ձևավորման մեջ: Այն, ինչ իրենք Մալյանի հետ արեցին 2018-ին իրոք հեղափոխական էր: Քիչ թե շատ լսարան ունեցողներից մի 10-ը հոգի էր այդ ժամանակաշրջանում համարձակվում հականիկոլական գրառումներ անել, տասից երկուսն իրենք էին։ Ցավոք, ԱդեկվաԴ-ի փլուզումից հետո խնդիրներ առաջացան նաև առհասարակ ադեկվատության հետ:
Օրինակ ինչպե՞ս կարելի ա լրջորեն մեկնաբանել մի մարդու ասածը, որը պնդում է, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ֆեյսբուքը արգելափակել է իրենց էջի գովազդի հնարավորությունը ելնելով իրենց հասարակա-քաղաքական գործունեությունից Նույն վստահությամբ հիմա ինքը պնդում է, որ գոյություն ունի Քոչարյան-Փաշինյան դաշինք, որ ընդդիմությունը պահում է Նիկոլին և այսպես շարունակ։
Ցնդաբանությանը շատ բարդ է տալ ռացիոնալ մեկնաբանում: Եկեք ուղղակի հիշենք Արթուրին իր 2018-ի գործունեությամբ ու ուշադրություն չդարձնենք իր այս տարօրինակ մետամորֆոզներին: Ծանր ժամանակներ են, ամենքը գժվում է յուրովի: Ոչինչ, վստահ եմ սա էլ կանցնի...




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին