Երևանը հավերժաքաղաք է, որտեղ սկսվել է Սկիզբը, և ավարտվելու է Վերջը. հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացում՝ աշնանային գույներով
Երևանի 2803-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում ամբողջացավ «Ծիրանի ծառ» միջոցառմամբ, որը հիմնանորոգված դպրոցի յուրատեսակ բացում էր։ Երևանը կենսունակ ծիրանի ծառն է, որին, ինչպես ասում է դպրոցի անվանադիր հեղինակը՝ Վարդգես Պետրոսյանը, տրվել է «մետաղադրամի» ամրություն, մոր համբերություն և հույսի երկարություն: Երևանը նաև հավերժաքաղաք է, որտեղ սկսվել է Սկիզբը, և ավարտվելու է Վերջը։ Միջոցառման մեջ յուրաքանչյուրը գտնում էր ի՛ր Երևանը, ի՛ր սիրած անկյունը։ Էկրանը և երաժշտությունը, պարը և երգը համահունչ էին միջոցառման բովանդակությանը։ Երջանիկ էին նաև դպրոցի 9-րդ դասարանցիները, ովքեր ընդգրկված էին «Ծիրանի ծառ»-ում։ Չէ՞ որ նրանք շրջանավարտներ են, և դպրոցի բեմի վրա ներկայանալու այսպիսի հնարավորություն այլևս գուցե չունենան։
Է՛լ ավելի սիրենք մեր մայրարաքաղաքը, է՛լ ավելի կառուցենք այն ու պատգամենք մեր զավակներին։




























Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին