Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում.Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
ԱԺ հայտարարությունների ժամին 2022 թվականի ռազմական բյուջեին եմ անդրադարձել։
Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:
2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն:
Նրանք այս իշխանության համար կեղծ թիրախներ են՝ սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար:
Հարգանքներս զինված ուժերում տարբեր ժամանակներում բարեխիղճ ծառայություն կրած բոլոր զինծառայողներին:
Մենք ձեր կարիքն ունենք, առանց ձեզ որևէ արմատական փոփոխություն անվտանգության ոլորտում չի կարող լինել, առհասարակ երկրում առանց ձեզ որևէ լուրջ վերափոխում դժվար է պատկերացնել:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին