Առողջապահության նախարարությունը՝ նոր սահմանափակումների մասին
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով։
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:
Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով առանձին կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկվում է աշխատողների՝ աշխատավայր ներկայանալիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացման պարբերականությունը ներկայիս 14 օրվա փոխարեն 7 օր սահմանելու հարցը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին