Քննարկվում է աշխատողների կողմից ՊՇՌ թեստ հանձնելու պարբերականությունը 14 օրվա փոխարեն 7 օր դարձնելու հարցը
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ը տեղեկանում է, որ COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ:
«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով։
Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:
Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով առանձին կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկվում է աշխատողների՝ աշխատավայր ներկայանալիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացման պարբերականությունը ներկայիս 14 օրվա փոխարեն 7 օր սահմանելու հարցը։
Շարունակությունը




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին